Անցյալ թե ներկա?
,,Քանի թել ես կտրել դու,,-մտածում էի ես անցնելով կամրջի մոտով:Յուրօրինակ այցեքարտ դեպի դժոխք ու մարդիկ գալիս են քեզ մոտ:Ահա ևս մեկը խորհում
է կարծես, բայց խոհը գործողության կվերածի:
-Ինչ ես անում?:
- Չես տեսնում?
-Տեսնում եմ:
-Էլ ինչու ես հարցնում?:
-Քեզ թվում է եթե ցած նետվես հարցերդ
կկլուծվեն?
-Դու չգիտես թե ինչ նշանակում փշրել երազը:
-Բյուրեղապակյա բաժակը փշրվել է բայց երազանքդ չի մեռել դեռ մի քիչ երկաթ խառնիր
ու նորոգիր այն քեզ պետք կգա:
-Ինչու հենց ես?
-Իսկ ինչու հենց ես? կարող ես ասել? դե իհարկե ոչ դա հարց է անցյալի շղթայից որ
ներկայում տեղ չունի:
-Հեշտ ես խոսում դու չես հասկանում այն կռիվը ես ու ես-ի որ մեկ էլ զարթնում է:
-Կռվիդ արենան բնավ սրտովս չի ու անունն էլ կռիվ չէ այլ փախուստ:
Ինչ ես ուզում ինձանից?
-Ես? ոչինչ այդ հարցը ես -իդ տուր:
-Նա ուզում է մի բան ինչը ես չունեմ:
-Ուրեմն դա ես -ը չէ անցյալդ է:
-Հա անցյալս է անցյալս որ բզկտում է հոգիս:
-Կողպեքով փակիր դուռը անցյալիդ:
-Այդպիսի կողպեք չկա:
-Լսիր ինձ անցյալ-ներկա քո պայքարում որ մենամարտ է դառնում ես -ես-ի միջև քո միակ
անդավաճան հաղթաթուղթը ներկան է:
-Դու այնպես ես խոսում ասես երբեք չես խռովել կյանքից, չես թքել իրականության
երեսին:
Իրականությունը փաստ է կյանքը քո հնարավորությունը որ հյուսես մի խենթ երազ ու
հասնես նրան: Ապրելու տենչն ավելին է, քան խռովքը հոգուս:
Ու նա գնաց:
-Չես վախենում, որ ցած կնետվեմ հիմա,- գոռաց նա:
Նա շրջվեց.
-Փրկված կյանքի համար չեն վախենում:
-Ինչ գիտես թե փրկված է?
-Ամեն հաջորդ անգամ, երբ գլխումդ նման միտք կծագի հիշիր, որ մենք ծնվում ենք
ապրելու, ոչ թե բռնի վերջակետ դնելու համար...
Комментариев нет:
Отправить комментарий