вторник, 25 сентября 2012 г.

Դաշույն


Դաշույնը ,որը խրվում է սրտիդ մեջ ավելի ցավոտ չէ այն դաշույնից, որը խրում են թիկունքից...
Երբ նա սիրահարվեց գարունը կատարում էր իր տասնութերորդ շրջապտույտը:Նա պատրաստ էր ողջ սերը նվիրել աշխարհին, որովհետև իր սերն էր գտել նրա աչքերում, իսկ նա.
-Հերիք է, հոգնել եմ քո սիրո երգերից բավական է, լռիր, մեր ամեն հանդիպոում բանաստեղծություն ես դարձնում:
-Ինչպես կարող ես ծաղրել իմ սերը:
-Սեր, սեր դու երդվյալ բանաստեղծ ես դարձել:
Աղջիկը հուզվում էր, բայց կուլ տվեց արցունքը, որ արդեն կոկորդին էր կանգնել.
-Այո բանաստեղծ դարձա, բայց դու ինչպես տեսնում եմ իմ տողերը կարդալ չես կարող:
Տղան հեգնոտ ժպտաց:
Աղջկա աչքերը խոնավացան, բայց արցունք դառնալու փոխարեն կրակ դարձան, կրակ, որ վառվեց նրա խոնավ աչքերում.
-Մի օր բանաստեղծ կդառնաս դու, բայց քոնը չի լինի Սեր-մուսան, սիրուց կվառվես, բայց նա ջուր չի դառնա քեզ զովացնելու համար:

Գարունը կրկին կատարում է իր շրջապտույտը և նա արդեն քսանութ տարեկան է: Տարիների բովում աճած ատելությունը այլ կրակ էր վառել նրա աչքերում տալով հմայքը խորհրդավորի և հայացքը սառը ապակու:
-Գալիս եմ դուռդ իբրև մերկ աղքատ, մի լինի անսիրտ եղիր գթառատ:
-Գթություն խնդրիր նրանցից, ովքեր կարող են գթալ:Երգդ ականջիս է լսվում միայն: Սիրտս խուլ է:
-Քեզ վաղուց եմ սիրում, մի թող վառվեմ այս բոցի մեջ,-ասաց բանաստեղծը:
Տարիները աղջկան փոխել էին այնքան, որ նա չճանաչեց այն աչքերը, որ սիրել էր տաս գարուն առաջ. 

-Գնա բանաստեղծ ես չեմ Սերը:
-Ով է այրել սիրտդ այդպես, որ փակել այն սիրո առաջ?
-Սիրտս այրողը դեռ կայրվի սիրո կրակում,բանաստեղծ կդառնա քեզ նման, բայց նրան չի լսի Սեր-մուսան ինչպես ես քեզ չեմ լսում:
Բանաստեղծը լռեց:Հեռվից եկող քամին բերեց մի հին հիշողություն, մի վերջին հանդիպում ու խոնավ աչքերը նրա:
-Նա, ով տրորում է գարնան հետքերով եկող սիրո ծաղիկները բանաստեղծ երբեք չի տեսնի գարունը սիրո, բայց կայրվի այն նույն կրակով, որով այրել է մի ուրիշ սիրտ...

Комментариев нет:

Отправить комментарий