понедельник, 24 декабря 2012 г.

Էությունը սիրո...

Մեկն այրվում էր կրակի ջերմությունից, մյուսը` գերին էր ջրի պարզության, բայց նրանք այդպես էլ չէին մոտենում իրար:
Իր պարզ հայացքը նա ամփոփում էր կրակի մեջ ու հեռվից հիանում նրանով: Կրակն էլ վառվում էր ջրի պարզությունից ու ամեն անգամ ավելի բորբոքվում:
Մի օր այդ երկուսի միջև հայտնվեց ոսկեհեր կապուտաչյա դիցուհին, որ կրում էր անունն Էության: Ափի մեջ առնելով մի բուռ ջուր ու կրակի մի խենթ կայծ նա արարեց Էությունը Սիրո:
Երբ Սերն իր մեջ ամփոփեց Կրակի ջերմությունն ու Ջրի  պարզությունը նրան իր գիրկն առավ մարդկային Սիրտը, քանզի միայն նա էր տիրուհին մարդու զգացմունքների: Միայն նա էր, որ կրակի պես վառվել և ջրի պես մաքուր մնալ գիտեր,եթե իր ակունքում հայտնվեր Էություն տիրուհին ու նվիրեր Սեր կրակից ու ջրից արարված...   

суббота, 8 декабря 2012 г.

Հին երազ

Ամեն բացվող առավոտ, երբ արևը գրկում է երկինքը, իսկ նա արևի շողերն է ուզում առնել իր կապույտի մեջ նրա աչքերի առաջ գծագրվում է նույն կանաչ դաշտը ծաղիկներով լի ու այն աղջիկը սև գանգուռ մազերով , որ վազում է դաշտերով ինքն իրեն մոռացած խենթի պես:Նա վազում է, վազում անվերջ առանց կանգ առնելու թևերը տարածելով ասես ուզում էր գրկել ողջ դաշտը այն տարածությունը որի տիրուհին էր դարձել….
,,Պինդ փակիր աչքերդ ու տես նրա խենթ քայլքը, վազքը ազատ դաշտերում տես ու մի մոռացիր քո հին երազը,,-մտքում ասաց նա ու սիրտը բացվեց երջանկության զգացումից ու լցվեց մի խենթ հեղեղով որ հեռվից էր գալիս.
,, Իմ հին երազանք կարոտում եմ քեզ, զգում քո կարիքը ուզում եմ լցնես հոգիս այն հին մանկական խինդով: Հիշում ես որքան եմ քեզ մոտ եկել?
 Ամեն գիշեր երբ գլուխը դիպչում էր բարձին նա տեսնում էր այդ սրահը լույսերով ողողված ու մարդկանց որոնք սպասում էին…Դռները բացվում և  ներս է մտնում նա:Ներկաները ժպտում են ակամա, իսկ նա ընդառաջ գալով կրկնում է մտքում.,,քայլեցի , քայլեցի…,,
Սակայն մարում են լույսերը ,բացվում է լույսը ու հին երազը քուն է մտնում ասես կրկին ծնվելով դաշտերում վազող աղջկա մեջ, որ հենց նա է նրա մանկության դեռահասության , պատանեկության, երիտասարդության ուժը երազը չմեռնող , որ ստիպում է նրան զարթնել ամեն առավոտ իրականում մեռած լինելով:
Նա գիտեր  արդեն գիտեր որ երբեք չի քայլի այնպես ինչպես երազել է իրեն գիտակցելու պահից, գիտեր նաև որ հոգու խորքում լալիս է երազանքն իր հին,բայց ասում է ամեն առավոտ.,, Վեր կաց դրսում Արևն է շողում ու այն քոնն է Անի,,…     


суббота, 20 октября 2012 г.

Աշուն



Դու գիտես բացել դուռն իմ երազի ինձ տանել հեռու ոսկեհեր աղջիկ անունդ աշուն:
Անսահման աշխարհ գիրկը երազիս անունդ աշուն:

Ես քայլում եմ այգու միջով:Բերքահավաքի թեժ պահն է:Կանայք, աղջիկներ զամբուղը ձեռքները բռնած մոտենում ծառերին, որոնք թեքվել են բերքի ծանրությունից:
Այդ համընդհանուր եռուզեռի մեջ միայն նա էր, որ ներկա էր, բայց բացակա էր կարծես:Թախծոտ էր հայացքը, աչքերը արցունքոտ մշուշով էին պատված:Այդ աչքերը, հայացքը դաջվեցին հոգուս մեջ:Ուզում էի մոտենալ,բայց չհամարձակվեցի չէի ուզում կտրել նրան իր աշխարհի թախծոտ խոհերից:
Աշխատավոր մշակները տուն էին դառնում իրենց հետ տանելով ոսկեհեր աշնան մի հատիկը:Ես էլ բռնեցի ետդարձի ճամփան հոգուս խորքում ցանկանալով ևս մեկ անգամ տեսնել այդ աչքերը, որ այդպես հուզել էին հոգիս:
Ես տեսա նրան, բայց այս անգամ նա մենակ չէր:Երիտասարդը կանգնել էր կողքին ու շշնջում էր ականջին. սիրո խոսքեր, ներողություն, զղջում ափսոսանք: Չգիտեմ:
Նա լուռ էր նրա աչքերից թախիծն էր կաթում...
Top of Form

вторник, 25 сентября 2012 г.

Դաշույն


Դաշույնը ,որը խրվում է սրտիդ մեջ ավելի ցավոտ չէ այն դաշույնից, որը խրում են թիկունքից...
Երբ նա սիրահարվեց գարունը կատարում էր իր տասնութերորդ շրջապտույտը:Նա պատրաստ էր ողջ սերը նվիրել աշխարհին, որովհետև իր սերն էր գտել նրա աչքերում, իսկ նա.
-Հերիք է, հոգնել եմ քո սիրո երգերից բավական է, լռիր, մեր ամեն հանդիպոում բանաստեղծություն ես դարձնում:
-Ինչպես կարող ես ծաղրել իմ սերը:
-Սեր, սեր դու երդվյալ բանաստեղծ ես դարձել:
Աղջիկը հուզվում էր, բայց կուլ տվեց արցունքը, որ արդեն կոկորդին էր կանգնել.
-Այո բանաստեղծ դարձա, բայց դու ինչպես տեսնում եմ իմ տողերը կարդալ չես կարող:
Տղան հեգնոտ ժպտաց:
Աղջկա աչքերը խոնավացան, բայց արցունք դառնալու փոխարեն կրակ դարձան, կրակ, որ վառվեց նրա խոնավ աչքերում.
-Մի օր բանաստեղծ կդառնաս դու, բայց քոնը չի լինի Սեր-մուսան, սիրուց կվառվես, բայց նա ջուր չի դառնա քեզ զովացնելու համար:

Գարունը կրկին կատարում է իր շրջապտույտը և նա արդեն քսանութ տարեկան է: Տարիների բովում աճած ատելությունը այլ կրակ էր վառել նրա աչքերում տալով հմայքը խորհրդավորի և հայացքը սառը ապակու:
-Գալիս եմ դուռդ իբրև մերկ աղքատ, մի լինի անսիրտ եղիր գթառատ:
-Գթություն խնդրիր նրանցից, ովքեր կարող են գթալ:Երգդ ականջիս է լսվում միայն: Սիրտս խուլ է:
-Քեզ վաղուց եմ սիրում, մի թող վառվեմ այս բոցի մեջ,-ասաց բանաստեղծը:
Տարիները աղջկան փոխել էին այնքան, որ նա չճանաչեց այն աչքերը, որ սիրել էր տաս գարուն առաջ. 

-Գնա բանաստեղծ ես չեմ Սերը:
-Ով է այրել սիրտդ այդպես, որ փակել այն սիրո առաջ?
-Սիրտս այրողը դեռ կայրվի սիրո կրակում,բանաստեղծ կդառնա քեզ նման, բայց նրան չի լսի Սեր-մուսան ինչպես ես քեզ չեմ լսում:
Բանաստեղծը լռեց:Հեռվից եկող քամին բերեց մի հին հիշողություն, մի վերջին հանդիպում ու խոնավ աչքերը նրա:
-Նա, ով տրորում է գարնան հետքերով եկող սիրո ծաղիկները բանաստեղծ երբեք չի տեսնի գարունը սիրո, բայց կայրվի այն նույն կրակով, որով այրել է մի ուրիշ սիրտ...

суббота, 11 августа 2012 г.

Անցյալ թե ներկա?


,,Քանի թել ես կտրել դու,,-մտածում էի ես անցնելով կամրջի մոտով:Յուրօրինակ այցեքարտ դեպի դժոխք ու մարդիկ գալիս են քեզ մոտ:Ահա ևս մեկը խորհում է կարծես, բայց խոհը գործողության կվերածի:
-
Ինչ ես անում?:
-
Չես տեսնում?
-
Տեսնում եմ:
-
Էլ ինչու ես հարցնում?:
-Քեզ թվում է եթե ցած նետվես հարցերդ կկլուծվեն?
-Դու չգիտես թե ինչ նշանակում փշրել երազը:
-Բյուրեղապակյա բաժակը փշրվել է բայց երազանքդ չի մեռել դեռ մի քիչ երկաթ խառնիր ու նորոգիր այն քեզ պետք կգա:
-Ինչու հենց ես?
-Իսկ ինչու հենց ես? կարող ես ասել? դե իհարկե ոչ դա հարց է անցյալի շղթայից որ ներկայում տեղ չունի:
-Հեշտ ես խոսում դու չես հասկանում այն կռիվը ես ու ես-ի որ մեկ էլ զարթնում է:
-Կռվիդ արենան բնավ սրտովս չի ու անունն էլ կռիվ չէ այլ փախուստ:
Ինչ ես ուզում ինձանից?
-Ես? ոչինչ այդ հարցը ես -իդ տուր:
-Նա ուզում է մի բան ինչը ես չունեմ:
-Ուրեմն դա ես -ը չէ անցյալդ է:
-Հա անցյալս է անցյալս որ բզկտում է հոգիս:
-Կողպեքով փակիր դուռը անցյալիդ:
-Այդպիսի կողպեք չկա:
-Լսիր ինձ անցյալ-ներկա քո պայքարում որ մենամարտ է դառնում ես -ես-ի միջև քո միակ անդավաճան հաղթաթուղթը ներկան է:
-Դու այնպես ես խոսում ասես երբեք չես խռովել կյանքից, չես թքել իրականության երեսին:
Իրականությունը փաստ է կյանքը քո հնարավորությունը որ հյուսես մի խենթ երազ ու հասնես նրան: Ապրելու տենչն ավելին է, քան խռովքը հոգուս:
Ու նա գնաց:
-Չես վախենում, որ ցած կնետվեմ հիմա,- գոռաց նա:
Նա շրջվեց. 
-Փրկված կյանքի համար չեն վախենում:
-Ինչ գիտես թե փրկված է?
-Ամեն հաջորդ անգամ, երբ գլխումդ նման միտք կծագի հիշիր, որ մենք ծնվում ենք ապրելու, ոչ թե բռնի վերջակետ դնելու համար...



понедельник, 6 августа 2012 г.

Առավոտ....

Անքուն գիշերից հետո առավոտը ծանր նստել էր շնչիս:
Օդ չկար շնչելու:Ամպերը թանձր վարագույրի պես գրկել էին երկինքը ոչ արև կար, ոչ կապույտ: Ու հանկարծ մի քչփչոց ծակեց ուղեղս.
- Նա չկա մահացել է:
-Սուտ, զազրելի սուտ, էլ չկրկնես ,- ճչացի ես ինքնատիրապետումս կորցնելով:
Վարկյաները մեռցրին իմ մեջ ժաանակը բթացա ասես, բայց զգացի, թե ինչպես մեջս ամեն ինչ փուլ եկավ միանգամից:Ատելությունը պաղ երակից ներս խուժեց:
- Ես չեմ հավատում լսում ես չեմ հավատում:
-Դու պիտի պատրաստ լինես ամեն լուրի հոգեբան ես չէ?
-Ինչին ես խնդրում պատրաստվել? դու հաստատ խենթացել ես թե մտածում ես որ ես պիտի հավատամ այդ զազրելի ստին:
Բայց տունս արդեն քանդվել էր դա ես նրա հայացքից զգացի հայացք որը մեռցրեց վերջին հույսս:
Ատում էի տունս մտնող այդ խառնամբոխին, գլուխս առնել ու փախչել էի ուզում երանի կարողանայի բայց չէ դա էլ տրված չէր դեռ պիտի դառնայի դերասան դերը որին տալիս են հանկարծ ու ասում .
-Պիտի խաղաս դերասան ես չէ?:
-Դերասան էի որի դիմակը չէր դիմանում ցավի ճնշմանը:
Օրեր անցնող օրեր,կիսատ մնացած կարոտ առանց ելքի ,փակուղի մի մեծ ու քաոս լռության:Արդյոք գիտեն մարդիկ թե ինչ է լռության քաոսը?Դա շուրջդ հավաքված մարդիկ են որ մոտենում են գրկում քեզ ու ասում.
-Իմ գրագետ աղջիկ պիտի դիմանաս հոգեբան ես չէ?
Ու այդ գրագետ աղջիկը ուզում է ողջ ուժով ճչալ.
-Գրողը ձեզ տանի դուրս կորեք սենյակիցս ինձ մենակ թողեք, երեսներդ տեսնել չեմ ուզում, ձայները ձեր ծակում են ականջս:
Ես սկսում հաշվել ժամեր օրեր ամիսներ ու զգում որ մեջս քանդվածը հիմա էլ շերտ շերտ է քանդվում այդ հաշվարկի հետ:Անօգուտ հաշվարկ էր դա...
Ու այսպես անցավ երեք տարի:Երեք տարի առանց նրա ու այդ նախադասությունը ծակում է ուղեղս այնպես ասես նոր եմ լսում նրա մահվան լուրը:    
Նա չկա, նա էլ չի գա ու իմ կարոտը հավերժ կիսատ կմնա: Չի գրկի ինձ, չի սեղմի կրծքին էլ չեմ կանչի.,,Հայրիկ,,
Երազում նույնիսկ նրան գրկելով կրծքիս սեղմելով ես գիտեմ որ նա էլ չկա:Ինչ հեգնանք է սա ? ինչ խաղ?:Նույնիսկ երազում կարոտս կիսատ արցունք է դառնում իրականությունից ներս խուժում ու խլում նրան ու ճչում.
-Թեև տեսնում ես նրան բայց նա էլ չկա...
Ես այցելում եմ քեզ հայր բայց ինձ չի փրկում պաղ քարին դրոշմած համբույրը  նույնիսկ այդ պահին ես զգում եմ նորից որ կարոտս կիսատ մնաց հավետ ու չունի ելք քանզի էլ չկաս, էլ չես գա, էլ չես կանչի. ,,Անո ջան,,  

воскресенье, 29 июля 2012 г.

Կրկնակը


-Սրբերի և աշխարհիկների ինչպիսի հանդիպում, ողջույն:
-Ողջույն աշխարհիկ:
-Վերջը վանական դարձար:
-Ինչպես տեսնում ես:
-Եվ քանի տարի է, որ կրում ես այս ,,անմեղության փարաջան?,,
-Կոնկրետ թիվը քեզ ոչինչ չի տա:
-Ատում եմ կուսակրոն ,,սրբի,, կյանքը:
-Ավելի շուտ չես դադրում ըմբոստանալ:
-Ես երբ հայտնվեցի կյանքիդ ճամփին?
-Դու իմ մեջ էիր բայց հասունացար այն օրը երբ ես դեմ առա իրականության պատին:
-Իսկ մինչ այդ?
-Մինչ այդ ես պատրանքների թագուհին էի, իսկ դու ինձ թափ տվեցիր և ամեն ինչ հօդս ցնդեց:
- Եվ երկար այստեղ որ շարունակես թագավորել պատրանքներում?Զգույշ եղիր վանականի հոգու կռիվները սպանիչ են:Արի լսիր ինձ ու դեն նետիր այդ փարաջան մեկ է քո խցում դու չես գտնի այն խաղաղությունը որը բնորոշ է հոգուն:
-Սրբերը ճշմարտության քարոզիչ են:
-Եվ կեղծիքի մարմնավորում:Քո փարաջան ի ցույց է դնում հոգուդ գաղտնիքները որոնք նույնիսկ Աստծուդ չես խոստովանի չէ?
-Չես դադարում խայթել:
-Այո ճշմարտությունը խայթում է քանի դեռ չի ընդունվել:Միայն մի ճշմարտություն կա որ ինձ ու քեզ ցավ չի պատճառում դա մեզ կապող շղթա-ցանկությունն է:
Նա ժպտաց:Դա իմ ժպիտն էր:Ես գրկեցի նրան
Ճերմակ փարաջան անհետացավ:Մենք դարձանք մեկ ամբողջություն մեկ Անի ու ես շարունակեցի վերելքս քարքարոտ ճամփեքով դեպի արևն անմար... 
Bottom of Form
Bottom of Form