суббота, 11 августа 2012 г.

Անցյալ թե ներկա?


,,Քանի թել ես կտրել դու,,-մտածում էի ես անցնելով կամրջի մոտով:Յուրօրինակ այցեքարտ դեպի դժոխք ու մարդիկ գալիս են քեզ մոտ:Ահա ևս մեկը խորհում է կարծես, բայց խոհը գործողության կվերածի:
-
Ինչ ես անում?:
-
Չես տեսնում?
-
Տեսնում եմ:
-
Էլ ինչու ես հարցնում?:
-Քեզ թվում է եթե ցած նետվես հարցերդ կկլուծվեն?
-Դու չգիտես թե ինչ նշանակում փշրել երազը:
-Բյուրեղապակյա բաժակը փշրվել է բայց երազանքդ չի մեռել դեռ մի քիչ երկաթ խառնիր ու նորոգիր այն քեզ պետք կգա:
-Ինչու հենց ես?
-Իսկ ինչու հենց ես? կարող ես ասել? դե իհարկե ոչ դա հարց է անցյալի շղթայից որ ներկայում տեղ չունի:
-Հեշտ ես խոսում դու չես հասկանում այն կռիվը ես ու ես-ի որ մեկ էլ զարթնում է:
-Կռվիդ արենան բնավ սրտովս չի ու անունն էլ կռիվ չէ այլ փախուստ:
Ինչ ես ուզում ինձանից?
-Ես? ոչինչ այդ հարցը ես -իդ տուր:
-Նա ուզում է մի բան ինչը ես չունեմ:
-Ուրեմն դա ես -ը չէ անցյալդ է:
-Հա անցյալս է անցյալս որ բզկտում է հոգիս:
-Կողպեքով փակիր դուռը անցյալիդ:
-Այդպիսի կողպեք չկա:
-Լսիր ինձ անցյալ-ներկա քո պայքարում որ մենամարտ է դառնում ես -ես-ի միջև քո միակ անդավաճան հաղթաթուղթը ներկան է:
-Դու այնպես ես խոսում ասես երբեք չես խռովել կյանքից, չես թքել իրականության երեսին:
Իրականությունը փաստ է կյանքը քո հնարավորությունը որ հյուսես մի խենթ երազ ու հասնես նրան: Ապրելու տենչն ավելին է, քան խռովքը հոգուս:
Ու նա գնաց:
-Չես վախենում, որ ցած կնետվեմ հիմա,- գոռաց նա:
Նա շրջվեց. 
-Փրկված կյանքի համար չեն վախենում:
-Ինչ գիտես թե փրկված է?
-Ամեն հաջորդ անգամ, երբ գլխումդ նման միտք կծագի հիշիր, որ մենք ծնվում ենք ապրելու, ոչ թե բռնի վերջակետ դնելու համար...



понедельник, 6 августа 2012 г.

Առավոտ....

Անքուն գիշերից հետո առավոտը ծանր նստել էր շնչիս:
Օդ չկար շնչելու:Ամպերը թանձր վարագույրի պես գրկել էին երկինքը ոչ արև կար, ոչ կապույտ: Ու հանկարծ մի քչփչոց ծակեց ուղեղս.
- Նա չկա մահացել է:
-Սուտ, զազրելի սուտ, էլ չկրկնես ,- ճչացի ես ինքնատիրապետումս կորցնելով:
Վարկյաները մեռցրին իմ մեջ ժաանակը բթացա ասես, բայց զգացի, թե ինչպես մեջս ամեն ինչ փուլ եկավ միանգամից:Ատելությունը պաղ երակից ներս խուժեց:
- Ես չեմ հավատում լսում ես չեմ հավատում:
-Դու պիտի պատրաստ լինես ամեն լուրի հոգեբան ես չէ?
-Ինչին ես խնդրում պատրաստվել? դու հաստատ խենթացել ես թե մտածում ես որ ես պիտի հավատամ այդ զազրելի ստին:
Բայց տունս արդեն քանդվել էր դա ես նրա հայացքից զգացի հայացք որը մեռցրեց վերջին հույսս:
Ատում էի տունս մտնող այդ խառնամբոխին, գլուխս առնել ու փախչել էի ուզում երանի կարողանայի բայց չէ դա էլ տրված չէր դեռ պիտի դառնայի դերասան դերը որին տալիս են հանկարծ ու ասում .
-Պիտի խաղաս դերասան ես չէ?:
-Դերասան էի որի դիմակը չէր դիմանում ցավի ճնշմանը:
Օրեր անցնող օրեր,կիսատ մնացած կարոտ առանց ելքի ,փակուղի մի մեծ ու քաոս լռության:Արդյոք գիտեն մարդիկ թե ինչ է լռության քաոսը?Դա շուրջդ հավաքված մարդիկ են որ մոտենում են գրկում քեզ ու ասում.
-Իմ գրագետ աղջիկ պիտի դիմանաս հոգեբան ես չէ?
Ու այդ գրագետ աղջիկը ուզում է ողջ ուժով ճչալ.
-Գրողը ձեզ տանի դուրս կորեք սենյակիցս ինձ մենակ թողեք, երեսներդ տեսնել չեմ ուզում, ձայները ձեր ծակում են ականջս:
Ես սկսում հաշվել ժամեր օրեր ամիսներ ու զգում որ մեջս քանդվածը հիմա էլ շերտ շերտ է քանդվում այդ հաշվարկի հետ:Անօգուտ հաշվարկ էր դա...
Ու այսպես անցավ երեք տարի:Երեք տարի առանց նրա ու այդ նախադասությունը ծակում է ուղեղս այնպես ասես նոր եմ լսում նրա մահվան լուրը:    
Նա չկա, նա էլ չի գա ու իմ կարոտը հավերժ կիսատ կմնա: Չի գրկի ինձ, չի սեղմի կրծքին էլ չեմ կանչի.,,Հայրիկ,,
Երազում նույնիսկ նրան գրկելով կրծքիս սեղմելով ես գիտեմ որ նա էլ չկա:Ինչ հեգնանք է սա ? ինչ խաղ?:Նույնիսկ երազում կարոտս կիսատ արցունք է դառնում իրականությունից ներս խուժում ու խլում նրան ու ճչում.
-Թեև տեսնում ես նրան բայց նա էլ չկա...
Ես այցելում եմ քեզ հայր բայց ինձ չի փրկում պաղ քարին դրոշմած համբույրը  նույնիսկ այդ պահին ես զգում եմ նորից որ կարոտս կիսատ մնաց հավետ ու չունի ելք քանզի էլ չկաս, էլ չես գա, էլ չես կանչի. ,,Անո ջան,,