четверг, 27 февраля 2014 г.

Լուսաստղ գիշերվա

Աշխարհում օրվա կտրվածքով տեղի է ունենում երկու կարևոր օրաստեղծ հանդիպում, երկուսն էլ կապույտի հարթության մեջ:
Մեկը ավետում է լուսաբաց, մյուսը՝ խմում կենացը լույսի այն շողի օգնությամբ ,որ երկինքն է ընծայում է խավարին...
Այդ ընծան իր գիրկն է առնում գիշերը և այդ պահին ճեղքվում է մութը հայտվելով լույսի ու գիշերի միջև..
Ասում են երբ Աստղը գալիս է Գիշերին ընդառաջ խավարի մթաշաղաղ էությունը հօդս է ցնդում....
Օրը շարունակում է իր շրջապտույտը լույսի մեջ մինչև հաջորդ լուսաբաց:
Առավոտին Աստղի լույսը միանում է Արևին...
Գիշերն հաճախ երկնքին ասում է. ,,Ես համաձայնեցի ապրել խավարի իշխանության տիրույթում հանուն այն ընծայի որ Աստղ է կոչվում, շնորհակալ եմ որ ինձ չնետեցիր ունայն խավարի գիրկը: Ես պատրաստ եմ ծառայել քեզ քանզի իմն է քո ներդաշնակ օրվա ԼուսԱստղը իմ անդավաճան Սերն ու մենությունս լույսով փարատողը,,... 

среда, 19 июня 2013 г.

Կապույտ և Ճերմակ...

-Ձեռքդ տուր:
-Եկա՞ր, գիտեի որ կգաս:
-Արի:
-Ու՞ր ես տանում:
-Գիտես որ իմ ու քո ճամփան մեկն է
-Գիտեմ,- ասաց ու ձեռքը դրեց նրա բաց ափի մեջ:
Նրանք քայլում էին միասին դեպի բաց դաշտերը:Հորիզոնը շառագունել էր արևի կարմիր բոցերից:
-Հիշու՞մ ես մի ժամանակ քո միակ երազանքը այս բաց դաշտերի տիրուհին դառնալն էր...
-Հիմա էլ ոչինչ մի փոխվել:
-Մի ստիր ,- քմծիծաղեց նա :
-Չեմ ստւմ:
-Ասածիդ չես հավատում , դու հաշտություն կնքեցիր ինքդ քեզ հետ, դու մոռացար :
-Թանկ էր գինը հաշտության դու դա ինձանից լավ գիտես:
-Գիտեմ կորցիր կապույտը ու հիմա այն միայն հագիդ ես կրում, իսկ հոգիդ կապույտին է ձգտում:
-Այո հիմա կապույտը տեսնելու համար երկինք եմ նայում:
-Աշխարհի երկնքին մի նայիր Անի հոգուդ երկնքին նայիր , այնտեղ է կապույտը:
-Հոգուս երկնքում հիմա ճերմակն է ճերմակ որը կրում ես դու:
-Ճերմակ սկիզբն է ամենի, դու նրա վրա էլ կարող ես կապույտդ երիզել:
-Իսկ դու՞:
-Ե՞ս, ես ի՞նչ::
-Դու գնացիր առանց մի բառ ասելու:
-Ես գնացի դաշտերում վազելու, ես գնացի իմ երազանքի հետքերով:
-Իմ երազանքի մի մասնիկը միշտ ապրում է ապրում քո մեջ:
-Մի օր երբ թողես այդ մասնիկը մենք էլ իրար չենք տեսնի դու ինքդ կգաս դաշտերն այս ու կքայլես:
-Քեզ թողնե՞մ երբեք:
-Կգա այդ օրը ինչպես հաշտության օրը եկավ:
-Ու դու կթո՞ղնես ինձ:
-Ես քեզ չեմ թողել չեմ էլ թողնի ես երջանիկ կլինեմ այն օրը երբ դու ինքդ դաշտ գաս :Ես քեզ կառնեմ իմ թևերի մեջ ...
-Ու կապույտը իմ կլինի:
-Ու կապույտը քոնը կլինի:
Կապույտում ճախրեց աղավնին ու նա անհետացավ...    

воскресенье, 5 мая 2013 г.

Ընծա...

-Տիրուհի այդպես չի կարելի արդեն քանի օր է ձեր սենյակից դուրս չեք գալիս:
-Ինձ հանգիստ թող:
-Ախր մարդիկ չեն կարող առանց Ձեզ :
-Կարող են, կսովորեն սովոր են չէ ? մեղքերն իրենց իմ անվան մեջ ամփոփել ուրեմն թող սովորեն իմ բացակայությանը:
-Տիրուհի ինքներդ էլ ձեր ասածին չեք հավատում:
-Սկսել եմ հավատալ այն օրից ինչ Հավատը լքեց ապարանքն իմ:
-Մեղքը քոնն էր ինքդ էլ գիտես դա,-ասաց Քույր Առաքինությունը ներս մտնելով:
-Ինչ?
-Այո նա գնաց քանզի դու քեզ գոռոզաբար պահեցիր կարծելով, որ աշխարհը քոնն է մինչդեռ տես թե ուր հասար:
-Դու գիտեիր, որ ես առանց նրա լոկ ակնթարթ եմ անցողիկ:
-Գիտեմ ու հիմա ինքդ պիտի գնաս դուռը նրա :
-Ինչ?
-Այո ինքդ ասացիր առանց նրա դու անցողիկ ակնթարթ ես նրա հետ մարդկանց սրտերում ապրող հավերժություն:
Տիրուհու  աչքերը փայլեցին անսովոր կրակով.
-Բայց չէ որ իմ անունն է Սեր:
-Իսկ նրա անունն է Հավատ:
-Նա կների?
-Ես չէ որ պիտի ասեմ:
Նա դուրս եկավ ապարանքից ու քայլերն ուղղեց դեպի ճերմակ լեռը:
-Ինչ ես անում այստեղ Տիրուհի?
-Եկել եմ Ներողություն խնդրելու կոպիտ պահվածքիս համար:
-Ներողություն ?Դու?
-Մի հեգնիր խնդրում եմ ես ուժ չունեմ պատասխանելու:
-Ես ներելու ոչինչ չունեմ գնա:
-Մի վռնդիր ինձ, ես չեմ գնա ,-ասաց Տիրուհին իր անսահման կապույտով լի աչքերն հառելով Հավատին....
-Գնա, դու ես սկիզբը կյանքի մարդային, ուժը նրանց լուսաբացի դու ես զարկը սրտի փայլը աչքի...
-Կրկնոււմ ես բառերն իմ? Այո ես չեմ հերքում այն ինչ ասել եմ , այո ես նրանց ուժն եմ նրանց սրտի Ընծան բայց մի մոռացիր որ ես էլ սիրտ ունեմ ու իմ սրտի զարկը Դու ես Հավատ, միայն քո ուժով եմ ես հարատև ու ամբողջական մարդկանց սրտում:
-Ինչ ասացիր?
Այո  Սերը չի կարող լինել զորեղ առանց հավատի:Մարդիկ արժանի են իրական երջանկության իսկ իրական երջանկությունը իմ ու քո միասնւթյունն է մարդկանց սրտերում:
-Խոնարհ ու  հեզ իմ Սեր,-ասաց Հավատը նրան գրկելով,-գնա այստեղից ու էլ երբեք չանցնես ճերմակ լեռան մոտերքով:
-Դաժան ես:
-Դու պիտի ապրես մարդկանց մեջ, նա ով կճանաչի էությունը քո կգտնի նաև ինձ:
Տիրուհու աչքերից երկու ադամանդի փայլ ունեցող արցունքի կաթիլ ընկան Երիտասարդ Հավատի ափի մեջ:
-Արցունքդ թանկ է չափազանց որ հեղեղես այն անտեղի.... Իմացիր ես  քո մեջ եմ: Երբ Մարդիկ պատրաստ կլինեն ճանաչել Քեզ, ոչ թե իրենց հորինածը քո մեջ ես կգամ...
-Եթե դու չապրես իմ ապարանքում, Մարդ էակը երբեք չի տեսնի երեսն իմ....
-Եսասեր մի լինի Սեր, միթե ունակ չես հասկանալ թե ինչ է Նշանակում Հավատ:
-Ներիր:
Սերը հեռացավ:
Նա վհատ էր.,,Հավատը չեկավ ինձ հետ ես հիմա ինչպես ապրեմ մարդկանց մեջ,,
Ճերմակ լեռան մոտերքում նրան էլ չտեսան նա ապարանք էլ չվերադարձավ:
Ասում են որ նա ապրում էր մարդկանց մեջ բայց հարատևում միայն նրանց կողքին ովքեր ճանաչելով Նրան ասում էին իրենց սիրեցյալին.
-Սերը ընծան է սրտի իսկ Սիրո ընծան Հավատն է հավատա սիրուս...
Ասում էին որ այդ խոսքերի արտաբերման պահին Հավատի ու Սիրո ճամփեքը խաչվում էին սիրահար զույգի սրտերում և Սերը մարդուն ծանոթ քաղցր ակնթարթից վերածվում  էր Հավատի գրկում հարատևող էության ....

понедельник, 24 декабря 2012 г.

Էությունը սիրո...

Մեկն այրվում էր կրակի ջերմությունից, մյուսը` գերին էր ջրի պարզության, բայց նրանք այդպես էլ չէին մոտենում իրար:
Իր պարզ հայացքը նա ամփոփում էր կրակի մեջ ու հեռվից հիանում նրանով: Կրակն էլ վառվում էր ջրի պարզությունից ու ամեն անգամ ավելի բորբոքվում:
Մի օր այդ երկուսի միջև հայտնվեց ոսկեհեր կապուտաչյա դիցուհին, որ կրում էր անունն Էության: Ափի մեջ առնելով մի բուռ ջուր ու կրակի մի խենթ կայծ նա արարեց Էությունը Սիրո:
Երբ Սերն իր մեջ ամփոփեց Կրակի ջերմությունն ու Ջրի  պարզությունը նրան իր գիրկն առավ մարդկային Սիրտը, քանզի միայն նա էր տիրուհին մարդու զգացմունքների: Միայն նա էր, որ կրակի պես վառվել և ջրի պես մաքուր մնալ գիտեր,եթե իր ակունքում հայտնվեր Էություն տիրուհին ու նվիրեր Սեր կրակից ու ջրից արարված...   

суббота, 8 декабря 2012 г.

Հին երազ

Ամեն բացվող առավոտ, երբ արևը գրկում է երկինքը, իսկ նա արևի շողերն է ուզում առնել իր կապույտի մեջ նրա աչքերի առաջ գծագրվում է նույն կանաչ դաշտը ծաղիկներով լի ու այն աղջիկը սև գանգուռ մազերով , որ վազում է դաշտերով ինքն իրեն մոռացած խենթի պես:Նա վազում է, վազում անվերջ առանց կանգ առնելու թևերը տարածելով ասես ուզում էր գրկել ողջ դաշտը այն տարածությունը որի տիրուհին էր դարձել….
,,Պինդ փակիր աչքերդ ու տես նրա խենթ քայլքը, վազքը ազատ դաշտերում տես ու մի մոռացիր քո հին երազը,,-մտքում ասաց նա ու սիրտը բացվեց երջանկության զգացումից ու լցվեց մի խենթ հեղեղով որ հեռվից էր գալիս.
,, Իմ հին երազանք կարոտում եմ քեզ, զգում քո կարիքը ուզում եմ լցնես հոգիս այն հին մանկական խինդով: Հիշում ես որքան եմ քեզ մոտ եկել?
 Ամեն գիշեր երբ գլուխը դիպչում էր բարձին նա տեսնում էր այդ սրահը լույսերով ողողված ու մարդկանց որոնք սպասում էին…Դռները բացվում և  ներս է մտնում նա:Ներկաները ժպտում են ակամա, իսկ նա ընդառաջ գալով կրկնում է մտքում.,,քայլեցի , քայլեցի…,,
Սակայն մարում են լույսերը ,բացվում է լույսը ու հին երազը քուն է մտնում ասես կրկին ծնվելով դաշտերում վազող աղջկա մեջ, որ հենց նա է նրա մանկության դեռահասության , պատանեկության, երիտասարդության ուժը երազը չմեռնող , որ ստիպում է նրան զարթնել ամեն առավոտ իրականում մեռած լինելով:
Նա գիտեր  արդեն գիտեր որ երբեք չի քայլի այնպես ինչպես երազել է իրեն գիտակցելու պահից, գիտեր նաև որ հոգու խորքում լալիս է երազանքն իր հին,բայց ասում է ամեն առավոտ.,, Վեր կաց դրսում Արևն է շողում ու այն քոնն է Անի,,…     


суббота, 20 октября 2012 г.

Աշուն



Դու գիտես բացել դուռն իմ երազի ինձ տանել հեռու ոսկեհեր աղջիկ անունդ աշուն:
Անսահման աշխարհ գիրկը երազիս անունդ աշուն:

Ես քայլում եմ այգու միջով:Բերքահավաքի թեժ պահն է:Կանայք, աղջիկներ զամբուղը ձեռքները բռնած մոտենում ծառերին, որոնք թեքվել են բերքի ծանրությունից:
Այդ համընդհանուր եռուզեռի մեջ միայն նա էր, որ ներկա էր, բայց բացակա էր կարծես:Թախծոտ էր հայացքը, աչքերը արցունքոտ մշուշով էին պատված:Այդ աչքերը, հայացքը դաջվեցին հոգուս մեջ:Ուզում էի մոտենալ,բայց չհամարձակվեցի չէի ուզում կտրել նրան իր աշխարհի թախծոտ խոհերից:
Աշխատավոր մշակները տուն էին դառնում իրենց հետ տանելով ոսկեհեր աշնան մի հատիկը:Ես էլ բռնեցի ետդարձի ճամփան հոգուս խորքում ցանկանալով ևս մեկ անգամ տեսնել այդ աչքերը, որ այդպես հուզել էին հոգիս:
Ես տեսա նրան, բայց այս անգամ նա մենակ չէր:Երիտասարդը կանգնել էր կողքին ու շշնջում էր ականջին. սիրո խոսքեր, ներողություն, զղջում ափսոսանք: Չգիտեմ:
Նա լուռ էր նրա աչքերից թախիծն էր կաթում...
Top of Form

вторник, 25 сентября 2012 г.

Դաշույն


Դաշույնը ,որը խրվում է սրտիդ մեջ ավելի ցավոտ չէ այն դաշույնից, որը խրում են թիկունքից...
Երբ նա սիրահարվեց գարունը կատարում էր իր տասնութերորդ շրջապտույտը:Նա պատրաստ էր ողջ սերը նվիրել աշխարհին, որովհետև իր սերն էր գտել նրա աչքերում, իսկ նա.
-Հերիք է, հոգնել եմ քո սիրո երգերից բավական է, լռիր, մեր ամեն հանդիպոում բանաստեղծություն ես դարձնում:
-Ինչպես կարող ես ծաղրել իմ սերը:
-Սեր, սեր դու երդվյալ բանաստեղծ ես դարձել:
Աղջիկը հուզվում էր, բայց կուլ տվեց արցունքը, որ արդեն կոկորդին էր կանգնել.
-Այո բանաստեղծ դարձա, բայց դու ինչպես տեսնում եմ իմ տողերը կարդալ չես կարող:
Տղան հեգնոտ ժպտաց:
Աղջկա աչքերը խոնավացան, բայց արցունք դառնալու փոխարեն կրակ դարձան, կրակ, որ վառվեց նրա խոնավ աչքերում.
-Մի օր բանաստեղծ կդառնաս դու, բայց քոնը չի լինի Սեր-մուսան, սիրուց կվառվես, բայց նա ջուր չի դառնա քեզ զովացնելու համար:

Գարունը կրկին կատարում է իր շրջապտույտը և նա արդեն քսանութ տարեկան է: Տարիների բովում աճած ատելությունը այլ կրակ էր վառել նրա աչքերում տալով հմայքը խորհրդավորի և հայացքը սառը ապակու:
-Գալիս եմ դուռդ իբրև մերկ աղքատ, մի լինի անսիրտ եղիր գթառատ:
-Գթություն խնդրիր նրանցից, ովքեր կարող են գթալ:Երգդ ականջիս է լսվում միայն: Սիրտս խուլ է:
-Քեզ վաղուց եմ սիրում, մի թող վառվեմ այս բոցի մեջ,-ասաց բանաստեղծը:
Տարիները աղջկան փոխել էին այնքան, որ նա չճանաչեց այն աչքերը, որ սիրել էր տաս գարուն առաջ. 

-Գնա բանաստեղծ ես չեմ Սերը:
-Ով է այրել սիրտդ այդպես, որ փակել այն սիրո առաջ?
-Սիրտս այրողը դեռ կայրվի սիրո կրակում,բանաստեղծ կդառնա քեզ նման, բայց նրան չի լսի Սեր-մուսան ինչպես ես քեզ չեմ լսում:
Բանաստեղծը լռեց:Հեռվից եկող քամին բերեց մի հին հիշողություն, մի վերջին հանդիպում ու խոնավ աչքերը նրա:
-Նա, ով տրորում է գարնան հետքերով եկող սիրո ծաղիկները բանաստեղծ երբեք չի տեսնի գարունը սիրո, բայց կայրվի այն նույն կրակով, որով այրել է մի ուրիշ սիրտ...