воскресенье, 5 мая 2013 г.

Ընծա...

-Տիրուհի այդպես չի կարելի արդեն քանի օր է ձեր սենյակից դուրս չեք գալիս:
-Ինձ հանգիստ թող:
-Ախր մարդիկ չեն կարող առանց Ձեզ :
-Կարող են, կսովորեն սովոր են չէ ? մեղքերն իրենց իմ անվան մեջ ամփոփել ուրեմն թող սովորեն իմ բացակայությանը:
-Տիրուհի ինքներդ էլ ձեր ասածին չեք հավատում:
-Սկսել եմ հավատալ այն օրից ինչ Հավատը լքեց ապարանքն իմ:
-Մեղքը քոնն էր ինքդ էլ գիտես դա,-ասաց Քույր Առաքինությունը ներս մտնելով:
-Ինչ?
-Այո նա գնաց քանզի դու քեզ գոռոզաբար պահեցիր կարծելով, որ աշխարհը քոնն է մինչդեռ տես թե ուր հասար:
-Դու գիտեիր, որ ես առանց նրա լոկ ակնթարթ եմ անցողիկ:
-Գիտեմ ու հիմա ինքդ պիտի գնաս դուռը նրա :
-Ինչ?
-Այո ինքդ ասացիր առանց նրա դու անցողիկ ակնթարթ ես նրա հետ մարդկանց սրտերում ապրող հավերժություն:
Տիրուհու  աչքերը փայլեցին անսովոր կրակով.
-Բայց չէ որ իմ անունն է Սեր:
-Իսկ նրա անունն է Հավատ:
-Նա կների?
-Ես չէ որ պիտի ասեմ:
Նա դուրս եկավ ապարանքից ու քայլերն ուղղեց դեպի ճերմակ լեռը:
-Ինչ ես անում այստեղ Տիրուհի?
-Եկել եմ Ներողություն խնդրելու կոպիտ պահվածքիս համար:
-Ներողություն ?Դու?
-Մի հեգնիր խնդրում եմ ես ուժ չունեմ պատասխանելու:
-Ես ներելու ոչինչ չունեմ գնա:
-Մի վռնդիր ինձ, ես չեմ գնա ,-ասաց Տիրուհին իր անսահման կապույտով լի աչքերն հառելով Հավատին....
-Գնա, դու ես սկիզբը կյանքի մարդային, ուժը նրանց լուսաբացի դու ես զարկը սրտի փայլը աչքի...
-Կրկնոււմ ես բառերն իմ? Այո ես չեմ հերքում այն ինչ ասել եմ , այո ես նրանց ուժն եմ նրանց սրտի Ընծան բայց մի մոռացիր որ ես էլ սիրտ ունեմ ու իմ սրտի զարկը Դու ես Հավատ, միայն քո ուժով եմ ես հարատև ու ամբողջական մարդկանց սրտում:
-Ինչ ասացիր?
Այո  Սերը չի կարող լինել զորեղ առանց հավատի:Մարդիկ արժանի են իրական երջանկության իսկ իրական երջանկությունը իմ ու քո միասնւթյունն է մարդկանց սրտերում:
-Խոնարհ ու  հեզ իմ Սեր,-ասաց Հավատը նրան գրկելով,-գնա այստեղից ու էլ երբեք չանցնես ճերմակ լեռան մոտերքով:
-Դաժան ես:
-Դու պիտի ապրես մարդկանց մեջ, նա ով կճանաչի էությունը քո կգտնի նաև ինձ:
Տիրուհու աչքերից երկու ադամանդի փայլ ունեցող արցունքի կաթիլ ընկան Երիտասարդ Հավատի ափի մեջ:
-Արցունքդ թանկ է չափազանց որ հեղեղես այն անտեղի.... Իմացիր ես  քո մեջ եմ: Երբ Մարդիկ պատրաստ կլինեն ճանաչել Քեզ, ոչ թե իրենց հորինածը քո մեջ ես կգամ...
-Եթե դու չապրես իմ ապարանքում, Մարդ էակը երբեք չի տեսնի երեսն իմ....
-Եսասեր մի լինի Սեր, միթե ունակ չես հասկանալ թե ինչ է Նշանակում Հավատ:
-Ներիր:
Սերը հեռացավ:
Նա վհատ էր.,,Հավատը չեկավ ինձ հետ ես հիմա ինչպես ապրեմ մարդկանց մեջ,,
Ճերմակ լեռան մոտերքում նրան էլ չտեսան նա ապարանք էլ չվերադարձավ:
Ասում են որ նա ապրում էր մարդկանց մեջ բայց հարատևում միայն նրանց կողքին ովքեր ճանաչելով Նրան ասում էին իրենց սիրեցյալին.
-Սերը ընծան է սրտի իսկ Սիրո ընծան Հավատն է հավատա սիրուս...
Ասում էին որ այդ խոսքերի արտաբերման պահին Հավատի ու Սիրո ճամփեքը խաչվում էին սիրահար զույգի սրտերում և Սերը մարդուն ծանոթ քաղցր ակնթարթից վերածվում  էր Հավատի գրկում հարատևող էության ....